Պաշտոնական այցով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հռոմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 10-ին հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղ ղությամբ ձեռնարկվող քայլերը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ Նախագահի այցելությունը կնպաստի հայ-իտալական փոխգործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը: Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար լավ հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու փոխադարձ բարեկամության ավանդույթները։

 

Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության սերտացմանը, երկու երկրների ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացմանը վերաբերող հարցերին:

 

Էդվարդ Նալբանդյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվելիք միջոցառումները՝ ընդգծելով, որ այս խորհրդանշական տարելիցը առավելագույնս պետք է ծառայի հետագայում ցեղասպանությունները կանխելու կարևոր առաքելությանը, որի ուղղությամբ Հայաստանը ակտիվ ջանքեր է գործադրում: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման բանաձևը Իտալիայի կողմից հա մահեղինակելու համար։

 

Հանդիպման օրակարգում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը:

 

Նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: Էդվարդ Նալբանդյանը Պաոլո Ջենտիլոնիին է ներկայացրել Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: