Սևան-Երևան մայրուղու 32-րդ կմ հատվածում ապրիլի 10-ին' ժամը 13.00-ին, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Պատահարի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Նույն օրը՝ ժամը 17.55-ին, վարորդը ևս մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: