Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին ասաց Հռոմի Ֆրանցիոսկոս պապը:

«Սիրելի հայ եղբարներ և քույեր, տարբեր առիթներով սահմանել եմ, որ ապրում ենք պատերազմի ժամանակաշրջան, որովհետև ներկա ենք ավերածությունների խենթությանը, որոնք ցավոք այսօր շարունակվում են: Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը նաև իրենց ազգային պատկանելության համար դաժանաորն սպանվում են, գլխատվում, խաչվում, կենդանի այրվում, կամ բռնի կերպով տեղահանվում: Այսօր ևս, ցավոք սրտի, դեռ ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր լռությունն է»,- ասաց Հռոմի պապը:

Նրա խոսքով'մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: «Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու կոմունիզմն էին, ստալինիմզը:

Թվում է թե մարդկությունը չի դադարում անմեղ արյուն սփռելուց, թվում է, թե մարդկային տանիքը մերժում է սովորել իր սխալներից և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, ովքեր անտարբերությամբ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է:

Սիրելի հայ հավատացյալներ, այսօր հիշոմ ենք խոցված սրտով, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը, հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի»,- ասաց Հռոմի Ֆրանցիկոս պապը;

Պատարագի ընթացքում պապը ողջունեց և շնորհակալություն հայտնեց ներկա գտնվելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի: Պապը ողջունեց նաև իր եղբայր պատրիարք եպիսկոպոսներին'Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ին: «Ողջունում եմ այն համոզմունքով, որ չարիքը չի գալիս բարի Աստծուց, այլ արդյունքն է մարդկային դաժանության: Երբեք դաժանությունը չպետք է արդարացվի Աստծու անունով: Մեր աչքերը հառենք բարձրայրալին, ով հաղթել է չարիքին և մահվան»,- իր խոսքը եզրափակեց Հռոմի պապը:

Պատարագը շարունակվում է: