Վերաբացվող իրանական շուկայում Ռուսաստանի ամենալուրջ մրցակիցը կլինի Չինաստանը, սակայն մի շարք բնագավառներում Մոսկվան կարող Է գերակա դիրքեր ակնկալել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նշել Է Deutsche Welle-ն, որը վերլուծաբանների շրջանում հարցում Է անցկացրել ռուս-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարների շուրջ:

 

«Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրում, որը Թեհրանի կողմից ուրանի հարստացման հզորությունների զգալի կրճատում Է նախատեսում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների վերացման դիմաց, դեռ շատ անորոշ բաներ կան…: Սակայն, չնայած անորոշությանը, Ռուսաստանի ընկերություններն արդեն սկսել են հող շոշափել Իրանի հետ հնարավոր համագործակցության համար՝ պատժամիջոցների չեղարկման դեպքում «,-հաղորդել Է DW-ն:

 

«Իրանի հետ համատեղ նախագծեր են պատրաստ իրականացնել ռուսաստանյան ավտոարտադրողները, ավիաինդուստրիան եւ նավաշինարարները: ԱվտոՎԱԶ-ը ԳԱԶ-ը եւ ԿամԱԶ-ն արդեն բանակցություններ են վարում երկրում ավտոմեքենաների հավաքման արտադրություն կազմակերպելու համար: ԼՈՒԿՕՅԼ նավթընկերությունը նույնպես պատրաստվում վերսկսել Թեհրանի հետ համագործակցությունը:

 

Էկոնոմիայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկու խոսքով՝ ռուս-իրանական համագործակցության առավել հեռանկարային բնագավառներն են՝ մետալուրգիան, ավիա- եւ մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը եւ Էներգետիկան: Իրանին պողպատաձուլական արդյունաբերության մատակարարումները, նրա տվյալների համաձայն, կարող են աճել 60-70 տոկոսով. բացի այդ, գործունեության մեծ դաշտ Է բացվում նաեւ Ռուսաստանի երկաթուղու համար:

 

Աբու Դաբիի Delma Institute-ի՝ Ռուսաստանի եւ Մերձավոր արեւելքի հարցերով վերլուծաբան Յուրի Բարմինը պնդում Է, որ «առաջիկա տարիներին «Ռոսատոմը» միանշանակ խոշորագույն խաղորդը կմնա իրանական շուկայի օտարերկրյա ատոմային ընկերությունների թվում»: Նախեւառաջ դա «Բուշեր» ատոմային Էլեկտրակայանի երկրորդ հերթի կառուցման պարտավորագրի իրացման շարունակումն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: