ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի կարգադրությամբ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում նախաձեռնել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ապրիլի 9-ից «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության մասնագետները, սահմանված չափորոշիչներին հ ամապատասխան, սկսել են իրականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքները:

 

Այս պահի դրությամբ ախտահանման աշխատանքներն արդեն իսկ իրականացվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում: