ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել, որը թույլ կտա C-300 ռուսական զենիթահրթիռային համակարգեր մատակարարել Իրանին: Այդ մասին, ինչպես տեղակացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Հրամանագիրը հանում Է Ռուսաստանի տարածքով (այդ թվում՝ օդային տրանսպորտով) C-300 զենիթահրթիռային համակարգերի տարանցիկ փոխադրմfg, երկրի տարածքից դուրսբերումն Իրան, ինչպես նաեւ Ռուսաստանի սահմաններից դուրս ծովային եւ օդային նավերի օգտագործմամբ, դրանք Իրանին հանձնելու արգելքը:

 

Ավելի վաղ ապրիլին ռազմատեխնիկական համագործակցության հարցերով զբաղվող կառույցներից մեկի աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել Էր, որ Ռուսաստանը պատրաստ Է զենիթային հրթիռային համակարգեր մատակարարել Իրանին:

 

«Իրանի դեմ զենքի բռնարգելքի չեղարկման դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի այդ երկրին մատակարարել հակաօդային պաշտպանության նորագույն զենիթային հրթիռային համակարգեր»,-ասել Է գործակալության զրուցակիցը: