Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզարշավը կամփոփի Ազատության հրապարակում:

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ Րաֆֆին Ազատության հրապարակը կարող է լցնել միայն իշխանությունների օգնությամբ՝ եթե Սերժ Սարգսյանը ավտոբուսներով մարդկանց բերել չտա՝ ինչ-որ բան ապացուցելու համար, ապա հրապարակում գրեթե մարդ չի լինի:

«Դուք հավատո՞ւմ եք իշխանությունների ասածներին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հռչակավոր ընդդիմադիր է, իհարկե՝ ոչ:Եթե կարողանա հանրահավաք անցկացնել՝ թող անցկացնի: Այ, եթե ավտոբուսներով մարդիկ բերեն, շատ հնարավոր է, որ մի 2000 մարդ հավաքվի, բայց ոչ ավելի:

Սուդիբեկյանի նկարած տոկոսներն են՝ 10, 15, նույնիսկ մինչև 20 տոկոս, համոզված եմ, որ այդքան էլ Րաֆֆիին նկարելու են:Կարծում եմ, որ հրապարակում մարդ հավաքելն էլ ինչ-որ բան չի փոխում:Ինչքան նախատեսել են նկարել, այնքան էլ նկարելու են՝ որպես իրենց համար լուրջ թեկնածու, որպես լուրջ ընդդիմադիր:Ես ուղղակի զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող է նման մարդը ստանձնել ընդդիմադիր գործչի դերը»,-ասաց Գ. Եղիազարյանը:

Ժամանակին այդ հրապարակն, ըստ էության, Հայ ազգային կոնգրեսինն էր, և մարդիկ Հայաստանի տարբեր մարզերից գալիս էին ոչ թե ավտոբուսներով բերման ենթարկվելու միջոցով, այլ սեփական կամքով: Այսօր ՀԱԿ-ն ըստ էության թողեց Ազատության հրապարակը, սակայն Գուրգեն Եղիազարյանը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն է Ազատության հրապարակում կանգնելու.

«Ինչպե՞ս նա կարող է փոխարինել Տեր-Պետրոսյանին(ծիծաղում է), ինչ ասեմ՝եթե կկարողանա հանրահավաքանցկացնել, թող անցկացնի. փետրվարի 16-ին կերևա, թե ինչքան մարդ կգա»: