«Mediamall.am»    լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Ինքնասպանություն Երևանում. 64-ամյա տղամարդն 9-րդ հարկից ցած է նետվել

 

 

 

Ապրիլի 13-ին, ժամը 07.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 18 շենքի 9-րդ հարկից քաղաքացի է ցած նետվել:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

 

ԹԻվ 18 շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Խ.-ի (ծնվ. 1951թ.) դին:

 

 

 

 

 

 

***

 

 

 

 

 

 

Սեյրան Օհանյանն այցելել է իտալական ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ

 

 

 

 

 

Իտալիայի Հանրապետություն այցելության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 10-ին եղել է ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններում, հանդիպել է ձեռնարկությունների ղեկավարության հետ: Այցելությունների ընթացքում ՀՀ պաշտպանությա ն նախարարին են ներկայացվել տվյալ ձեռնարկությունների արտադրական և տեխնոլոգիական հնարավորությունները:

 

 

Հաշվի առնելով ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխադարձ շահագրգռվածությունը՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Կողմերը պայմանավորվել են նաև մասնագիտական խմբերի փոխանակման վերաբերյալ, որոնք կուսումնասիրեն ու կմշակեն ծրագրային առաջարկներ սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման, արդիականացման և արտադրության վերաբերյալ:

 

 

 

 

 

***

 

 

 

 

Օբաման անձամբ կնշանակի Ծիծեռնակաբերդում ԱՄՆ պատվիրակության կազմը

 

 

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման: Այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

 

 

«Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի նախագահի նշանակած պատվիրակությամբ: Պատվիրակության կազմը շուտով հստակ կլինի, և մենք կհայտարարենք այդ մասին»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասնաբար սգում է նահատակների հիշատակը:

 

 

«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասնաբար սգում է Օսմանյան կայսրության վերջին տարիներին կոտորածներին ու տեղահանություններին զոհ գնացած շուրջ մեկ ու կես միլիոն հայերի համար: Այս ողբերգությունը մենք երբեք չպետք է մոռանանք ու պետք է վառ պահենք նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել՝ միջազգային հանրության հետ աշխատելով թույլ չտալ, որ կրկին տեղի ունենան նման սոսկալի դեպքեր»,- ասել է դեսպանը:

 

 

 

***

 

 

 

 

Վարդենիս-Սոթք ճանապարհին զինամթերք է հայտնաբերվել

 

 

 

 

Ոստիկանության Վարդենիսի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վարդենիս-Սոթք ճանապարհի 2-րդ կմ-ին' աղբանոցից 30 մ հեռավորության վրա, զինամթերք է թողել:

 

 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի' 34, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 67 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:

 

 

 

***

 

 

 

 

Ինչո՞ւ Քարդաշյաններին ընդունեց հենց վարչապետ Հովիկ Աբրահամյանը

 

 

 

 

Քարդաշյանների այցի թոհուբոհի մեջ ամեն ինչ Հայաստանում մղվեց երկրորդ պլան: Միգուցե այդպես էլ պետք է լիներ՝ Հայաստանում մեգաաստղեր էին գտնվում ու փոքր երկրի համար դա փոքր ճոխություն չէր:

Այս այցը, սակայն, ցույց տվեց նաև իրական իրավիճակը Հայաստանի վերնախավում և այն, թե օրինակ ինչ աննախանձելի վիճակում է գտնվում, օրինակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

 

Քիմին պետական մակարդակով ընդունելու խնդիրն ամենավտանգավորն էր պաշտոնյաների համար, որովհետև կարող էր տարաբնույթ բացասական արձագանքների հանգեցնել: Այդ առումով առավել շահեկան եղավ Սերժ Սարգսյանի վիճակը, ով այդ օրերին մեկնեց Վատիկան՝ մասնակցելու հայտնի իրադարձություններին:

 

 

Տրամաբանությունը հուշում էր, որ այս դեպքում Քարդաշյաններին պետք է ընդուներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. Հայաստանում ԱԺ նախագահը նման դեպքերում ամենաարարողակարգային ֆիգուրն է ու չնայած այն հանգամանքին, որ երկրորդ դեմքն է՝ իրականում լուրջ լծակներ չունի ու ավելի շատ ներգրավված է Սփյուռքի ու արտաքին քաղաքական հարցերում: Սակայն Սահակյանին այդ փորձությանը չենթարկեցին ու հրահանգեցին, որ հենց Հովիկ Աբրահամյանը վերցնի այդ պատասխանատվությունը:

 

 

Ինչո՞ւ. որովհետև վերջին տարիներին Աբրահամյանին հենց դրա համար էլ պահում են, որ ցանկացած իրավիճակում նետեն աղմկոտ իրադարձությունների կենտրոն ու ազատվեն գլխացավանքից: Հ. Աբրահամյանը կարողանում է այդ ամբողջ թուքումուրն ուտել առանց տրտնջալու: Շատերը վաղուց հեռացած կլինեին այդ անպատվաբեր բեռից, բայց վարչապետը լուռ շարունակում է կրել «բոքսի տանձիկի» դերը, երբ ցանկացած դեպքում իրեն են ոտքի տակ գցելու:

 

 

Այդպես էլ եղավ, և վարչապետը բարձր պրոֆեսիոնալիզմով կերավ հերթական թուքումուրն ու շարունակեց գոհ ու կուշտ պաշտոնավարել:

Կարևորը՝ դիզած միլիոններն ապահով լինեն:

 

 

 

 

***

 

 

 

Դատարանը երկարացրեց Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը

 

 

 

Մոսկվայի Բասմանյան դատարանն ապրիլի 13-ին երկարացրել Է «Բաշնեֆտ»-ի գործի ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դատարանի դահլիճից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

 

 

«Դատարանը որոշեց բավարարել հետաքննության միջնորդությունը եւ երկարացնել Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքի տեսքով»,-ասել Է դատավոր Նատալյա Դուդարը:

 

 

Նիստի ընթացքում քննիչը հայտնել Է, որ «Բաշնեֆտ»-ի ընդհանուր գործի հետաքննության ժամկետը, որով հեռակա կարգով ձերբակալված Է ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը, երկարացվել Է մինչեւ հուլիսի 28-ը: Այդ ժամանակահատվածում, նրա խոսքով, պլանավորվում Է առգրավել մի շարք փաստաթղթեր, ինչպես նաեւ կատարել մի շարք այլ հետաքննչական գործողություններ: Ընդսմին գերատեսչության ներկայացուցիչը չի ճշտել, թե հատկապես ինչ գործողությունների մասին Է խոսքը: Դատախազը օրինական եւ հիմնավորված Է համարել հետաքննության պահանջները եւ պաշտպանել Է դրանք:

 

 

Պաշտպանությունը նշել Է, որ վերջին չորս ամսվա ընթացքում Հայրապետյանի հետ հետաքննչական ոչ մի գործողություն չի անցկացվել, հետեւաբար նրան տնային կալանքի տակ պահելու կարիք չկա:

«Մենք տեսնում ենք, որ համատարած քաշքշուկ Է, տուժածներն արդեն հարցաքննված են, նրանց հետ առերեսումներն անցկացված են, այնպես որ Հայրապետյանը չի կարող նրանց վրա ճնշում գործադրել»,-հայտարարել Է դատապաշտպանը:

 

 

Նա նաեւ հայտնել Է, որ Հայրապետյանի գործն անջատված Է «Բաշնեֆտ»-ի ընդհանուր գործից եւ այժմ գտնվում Է առանձին վարույթում, գործարարին մեղսագրվում Է միայն դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստեւից միջոցների հափշտակման հետ կապված Էպիզոդը:

 

 

Այդ կապակցությամբ պաշտպանությունը խնդրում Էր մեղադրյալին ազատ արձակել տնային կալանքից, օրինակ, 1 միլիոն ռուբլի գրավի դիմաց:

 

 

Հայրապետյանին ավելի վաղ մեղադրում Էին 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա» արդյունաբերական-ֆինանսական ընկերության կառույցներին վաճառելուն մասնակցելու մեջ:

 

 

Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի կրկնակի քաղաքացիություն եւ ունեցվածք արտասահմանում: Մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրել է Մոնակոյում: Հետաքննությունը հենց այս փաստով էր հիմնավորում նրան քննչական մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին փոխադրել էին տնային կալանքի: Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը խիստ վատացել է, եւ խնդրել է ազատել նրան: