Արարատի մարզային փրկարարական վարչությունում ապրիլի 13-ին, ժամը 23:53-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի արտաքին պատը անձրեւաջրերի հետեւանքով մասամբ փլուզվել է, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ փլուզվել է Մ.Ա.-ին պատկանող տան հյուրասենյակի 2 ք/մ մակերեսով արտաքին պատը: Առկա է կրկին փլուզման վտանգ:

 

Առկա եւ հետագա վնասներից խուսափելու նպատակով տան բնակիչները ներկայումս բնակվում են Երեւանում:

 

Լիլիթ Մաճկալյան