Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Զատկի տոնի կապակցությամբ ներում Է շնորհել 78 դատապարտյալների:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, համաներման հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն հայտնել Է ապրիլի 14-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիս ում: Համաներվածներից 57-ն այսօր իսկ ազատվել են պատժական հաստատություններից: Ինչ վերաբերում Է մնացած դատապարտյալներին, ապա նրանց պատժաժամկետները կրճատվել են: Ընդամենը հանձնաժողովը քննել Է 460 գործ:

 

Ներվածների թվում չկան կանայք, անչափահասներ, ինչպես նաեւ անժամկետ դատապարտված անձինք: