Ավստալիայի հայ համայնքը կոչ է արել այդ երկրի վարչապետ Թոնի Էբոթին հետևել Հռոմի Ֆրանցիսկոս պապի օրինակին և որպես ցեղասպանություն ճանաչել 1915 թվականին օսմանյան թուրքերի կողմից 1.5 մլն հայերի կոտորածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով The Australian թերթը, ավստալահայերն իրենց գոհունակությունն են հայտնել աշխարհի կաթոլիկների առաջնորդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Շատ ողջունելի տեղաշարժ է, որ 1.2 միլիարդ կաթոլիկների հոգևոր առաջնորդը սուրբ պատարագն օգանգործել է պատմական իրականությունը վավերագրելու և նման նողկալի հանցագործությունների հիշատակի կարևորությունն ընդգծելու համար»,- նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

 

Նա հույս է հայտնել, որ Հռոմի պապի ուղերձը կստիպի Թուրքիային ճանաչել Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հանցագործությունը, ինչպես նաև կարթնացնի Թոնի Էբոթի գիտակցությունը և նա կհետևեի Հայրապետի օրինակին:

 

«Որպես Ավստալիայի քաղաքացի՝ ինձ անհանգստացնում է, որ մեր արտաքին քաղաքականությունը թելադրում է ոչ թե Կանեբրան, այլ օտար կառավարությունը»,- ասել է Ղահրամանյանը:

 

«Ես հավատում եմ, որ Ավստրալիայի կառավարությունը կարող է ընդունել Ավստրալիայի և Թուրքիայի միջև ընկերական դրական կապերըˋ միաժամանակ ընդունելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն էր»,- հավելել է նա:

 

Թուրք-ավստրալական լոբբիստական դաշնության գործադիր քարտուղար Գունես Գունգորը Հռոմի պապին մեղադրել է հայկական լոբբինգի ազդեցության տակ գտնվելու մեջ: Նա Պապին մեղադրել է «պատմությունը կեղծելու» մեջˋ սեռական ոտնձգության հետ կապված սկանդալից և քննադատություններից Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ուշադրությունը շեղելու համար: