Սիրիացի ակտիվիստները տեղեկացրել են, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը զինված ընդդիմադիր այլ խմբավորումների հետ համագործակցության արդյունքում ապրիլի 13-ին հարձակվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի օդային հետախուզության նստավայրի վրա:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոց ները, «Ջաբհա ան Նուսրա»-ն ուժգին պայթյուն է իրականացրել օդային հետախուզության նստավայրի մուտքի մոտ, մինչև նրա վրա հարձակում գործելը: Հալեպի բնակիչների խոսքով՝ լսվել է ուժգին պայթյունի ձայն, որին հետևել են կրակոցները:

 

 

Օդային հետախուզության նստավայրը գտնվում է Հալեպի արևմտյան հատվածում՝ Զահրա թաղամասում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ սիրիական բանակը կանխել է ահաբեկչական խմբավորումների հարձակումը Հալեպի Զահրա թաղամասի ռազմակետերի վրա:

 

 

Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ սիրիական բանակը Կունեյտրայի մարզում լուրջ հարվածներ է հասցրել «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներին: Ռազմական գործողություններ ծավալելու շրջանակում Ում Բատինա և Համիդիե գյուղերում ոչնչացվել են խմբավորման մի քանի թաքստոցներ, արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Նրանք սիրիական տարածք են ներխուժել Հորդանանի սահմանից: Լուրջ վնասներ են կրել նաև ծայրահեղական այլ խմբավորումներ: