Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների գործերի կոմիսար Աստրիդ Տորսը Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են հանրապետության ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները, ինչպես նաեւ դրանց լուծման ուղիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» -ը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով պետության ղեկարվարի մամուլի ծառայությանը:

 

«Մենք քննարկեցինք ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ: Արծարծվել են նաեւ Եվրամիությանը ապագա ինտեգրացման նախագծերը»,- հանդիպումից հետո հայտարարել Է Տորսը: