Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հնարավոր է մինչև մրցաշրջանի ավարտը հրաժարական տա:

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, մասնագետն արդեն դիմել է ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեին՝ պայմանագիրը խզելու խնդրանքով:

Տեղեկացվում է, որ ակումբն արդեն գտել է Կլոպին փոխարինող հավանական տարբերակը «Մայնցի» նախկին մարզիչ Տոմաս Տուխելն է:

Նշենք, որ Կլոպը դորտմունդյան թիմը գլխավորում է 2008թ., և պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը: 47-ամյա մասնագետի գլխավորությամբ ակումբը երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, երկու անգամ երկրի սուպերգավաթն է նվաճել, ինչպես նաև գավաթակիր է: