Միացյալ Նահանգները Սիեռա Լեոնեի առողջապահության եւ սանիտարիայի նախարարության հետ համատեղ 6 հազար կամավորների Է հավաքագրում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ VSV-ZEBOV պատվաստանյութը փորձարկելու համար: Ինչպես ասված Է ԱՄՆ-ի՝ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC)՝ ապրիլի 14-ին տարածվա ծ հայտարարության մեջ, կամավորներ կդառնան բուժաշխատողները, որոնք աֆրիկյան այդ երկրում աշխատում են վիրուսի հետ հնարավոր շփման պայմաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութը շատ կարեւոր գործիք կդառնա ապագայում վիրուսի տարածումը կասեցնելու հարցում: Մենք հուսով ենք, որ այն արդյունավետ միջոց կդառնա Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պայքարում»,-ասել Է CDC-ի տնօրեն Թոմ Ֆրիդենը:

 

Բժշկական գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ այդ գիտափորձի մասնակիցներն առանց հատուկ ընտրության կընդգրկվեն երկու խմբում: Մի մասի նկատմամբ պատվաստանյութը կկիրառվի անմիջապես, իսկ մյուսներին պատվաստումը կանեն միայն վեց ամիս հետո: Բոլոր կամավորներին մանրազնին կհետեւեն մասնագետները՝ որոշելու պատվաստանյութի ներգործման արդյունավետությունը:

 

ԱՀԿ-ի՝ ապրիլի 13-ին Ժնեւում տարածված վիճակագրական նոր տվյալների համաձայն՝ ապրիլի 7-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 31 դեպք եւ վարակման 75 նոր դեպք: Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում մահացել է 10 հազար 604 մարդ, վարակվել է 25 հազար 591 բնակիչ:

 

Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուամենայնիվ, այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում 10-ը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլայի վիրուսով վարակվել է քսան մարդ, ութը մահացել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: