Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի, 2015 թվականի ապրիլի 17-ին ՀՀ բոլոր դպրոցներում անցկացվելու է բաց դաս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարո ւթյունից, 5-12-րդ դասարանի սովորողների համար ընթերցվելու է Հռչակագիրը:

 

Երևանի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցում դասը կվարի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: