Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարի խմբի» (GRECO) մոնիտորինգային գործընթացի շրջանակում, գնահատման 4-րդ փուլի զեկույցը պատրաստելուց առաջ, Հայաստանում է գտնվում գնահատողների պատվիրակությունը: Ապրիլի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունել է պատվիրակությանը' Միքայել Յանսենին, Ֆրանկ Ռաուին, Դիանա Կուրպնիեչեին, Դրաժեն Յելենիչին և Տիբոր Կատոնային:

 

Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքով, մասնավորապես, սահմանադրական պատասխանատվության հարցին իշխանությունների դրսևորած վերաբերմունքին: Հարցադրումներ են եղել, թե իշխանության հայեցողության սահմանների հետ կապված ինչպիսի մոտեցումներ են առաջ քաշվում, ինչպես նաեւ դատաիրավական ոլորտում բարեփոխումներն ինչ հիմնական խնդիրների լուծման են վերաբերում: