Ապրիլի 15-ին ՉԺՀ-ի մայրաքաղաքում մոլեգնած ավազափոշու փոթորիկն ամենաուժեղն Է դարձել վերջին 13 տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով Պեկինի օդերեւութաբանական կայանը:

 

Իշխանությունները Պեկինի եւ տարերքից տուժած մյուս քաղաքների բնակիչներին նախազգուշացրել են, որ օդի աղտոտվածության մակարդակը կրիտիկական Է եւ վտանգավոր առողջության համար: Երկրի իշխանությունները մարդկանց խորհուրդ են տալիս մնալու տանը՝ ողբերգական հետեւանքներից խուսափելու համար:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ճանապարհներին տեսանելիությունը նույնպես վատացել Է, ինչի հետեւանքով գոյացել են բազմակիլոմետրանոց խցանումներ, ինչպես նաեւ ընդհատումներ օդանավակայանների աշխատանքում: