Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Բորիս Նեմցովի սպանությունը ողբերգական և ամոթալի հանցագործություն է:

 

«Կարծում եմ, որ դա բացարձակապես ամոթալի երևույթ է: Նման տեսակի սպանությունը ողբերգական և ամոթալի է»,- ասել է նա «ուղիղ գծի» եթերում:

 

ՌԴ նախագահը նշել է, որ հետաքննությունը լավ և արագ կերպով է աշխատել Նեմցովի սպանության գործով: Հարցն այն է, թե արդյոք հնարավոր կլինի դուրս գալ այդ հանցագործության պատվիրատուների վրա: