Խակասիայում հրդեհների հետևանքով զոհվել է 30 մարդ: Այս մասին հաղորդվում է իշխանությունների կայքում:

 

 

«Խակասիայի Հանրապետության տարածքը ենթարկվել է լայնածավալ հրդեհների, ինչի հետեւանքով է 30 մարդ մահացել է: Անօթևան է մնացել 5 հազար մարդ: Բնական աղետի պատճառած վնասը գնահատվում է ավելի քան 7 մլրդ ռուբլի», - նշված է զեկույցում:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարությունը պետք է ուղարկի մոտ 700 մլն ռուբլի' Խակասիայի հրդեհների հետևանքով զոհերի և վիրավորների ընտանիքների աջակցելու համար: