Վաշինգտոնը սպառնացել է վրեժխնդիր լինել, եթե Մոսկվան շարունակի «խախտել» «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրենկ Ռոուզը՝ միջուկային զենքի և միջազգային անվտանգության շուրջ համաժողովի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Մենք հստակ հասկանալ ենք տվել Ռուսաստանին և մեր դաշնակիցներին, որ մեր համբերությունն անսահման չէ: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեզ և մեր դաշնակիցներին պաշտպանելու ուղղությամբ, եթե Ռուսաստանը չդադարի խախտել պայմանագիրը և թողնի մեր մտահոգություններն անպատասխան»,- ասել է Ռոուզը:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի ցանկանում դիվականացնել Ռուսաստանին, նրա նպատակն է պահպանել պայմանագիրը: