Ապրիլի 24-ին՝ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Մոսկվայի հասարակայնությունը եւ հայ համայնքը կանցկացնեն 3-հազարանոց հանրահավաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մանուկյանը: «Հասարակայնու թյան՝ մայրաքաղաքի իշխանությունների հետ համաձայնեցված համաքաղաքային հանրահավաքը տեղի կունենա Գորկու անվան զբոսայգու տարածքում»,-ասել Է նա:

 

Մանուկյանը հիշեցրել Է, որ Հայերի միությունն ամեն տարի ապրիլի 24-ին անցկացնում Է հիշատակի ակցիաներ, որոնք մի քանի հարյուր մարդ են հավաքում: Ներկայիս հանրահավաքը խոստանում Է լինել ավելի բազմամարդ. հայտարարվել Է, որ դրան կմասնակցի 3 հազար մարդ:

 

«Անկարելի ուշադրություն չդարձնել այն բանի վրա, թե վերջին տարիներին տարբեր երկրներում, այդ թվում եւ Թուրքիայում, ինչպես Է փոխվում վերաբերմունքը հայերի ցեղասպանության նկատմամբ: Որքան կարելի Է շատ մարդիկ պետք Է իմանան այդ ողբերգության մասին, ուստի սփյուռքը տարբեր քաղաքներում ամեն ինչ անում Է, որպեսզի թեման հասարակական արձագանք ստանա»,-նշել Է Մանուկյանը:

 

Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի ակցիաներ կանցկացվեն Ռուսաստանի 600-ից ավելի քաղաքներում: Ապրիլի 22-ին Մոսկվայի Սյունազարդ դահլիճում կկայանա «Աշխարհն առանց ցեղասպանության» երեկոն, իսկ ապրիլի 19-ին հայ համայնքը կցուցադրի «Ոտքի՝ դատարանն Է գալիս» ներկայացում-ակցիան՝ Արմեն Ջագարխանյանի, Դմիտրի Խառատյանի, Օլգա Կաբոյի եւ հայտնի այլ արտիստների մասնակցությամբ: Դրաման կներկայացնի փաստագրական վկայություններ, որոնք հավաքվել են 1921 թվականի Բեռլինյան արխիվի հիման վրա: