Twitter սոցիալական կայքը հրապարակել է 2014 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում թափանցիկության զեկույցը, որում սոցցանցի նկատմամբ գրաքննության առումով Թուրքիան նշված է առաջին տեղում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.net կայքը:

 

Զեկույցի համաձայն' նշված ժամանակաշրջանում սոցցանցը հրապարակված 376 նյութեր հանելու առաջարկ է ստացել, որից 328-ը կատարվել է Թուրքիայից:

 

«Թուրքիայում պաշտոնական կառույցների, անձնական իրավունքների խախտման եւ/կամ կառավարության պաշտոնյաներին նվաստացնելու չափ տարբեր թեմաների հետ կապված տեղեկատվություն հանելու մասին 328 դատական որոշում եւ 149 պահանջ ենք ստացել: Այդ դատավճիռների եւ պահանջների 70 տոկոսից ավելին մերժել ենք ի կատար ածել' դրանով խոսքի ազատությունը ոտնահարելու հիմնավորմամբ», -հայտնել է Twitter-ը: