«Ֆորսաժ 7», «Անզսպելիները 3» ֆիլմերի հերոսուհի, ձյուդոյի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզ մեդալակիր, խառնամարտի (MMA) բացարձակ աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ, 2014թ. աշխարհի ամենահայտնի կին մարզիկը, անպարտելի Ռոնդա Ռոուզին ապրիլի 23-ին ժամը 13:00-ին, «Դինամո» մարզադահլիճում բռնցքամարտի ՀՀ ազգային հավաքականի հետ անցկացնելու է ցուցադրական մարզում:

Ռոնդա Ռոուզի երկրպագուները, սպորտի սիրահարները կարող են ներկա գտնվել աշխարհի ամենաուժեղ կնոջ մարզմանը: