Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները չեն խանգարում Եվրամիության հետ հարաբերությունների առաջընթացին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Նա հավելեց, որ ԵՄ-ն ցանկանում է խուսափել բաժանարար գծերից:

 

 

«ԵՄ-ն մտադիր է զարգացնել հարաբերություններն Արևելյան գործընկերության բոլոր երկրների հետ. ոչ միայն Ասոցացման համաձայնագիրը ստորագրած Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի, այլ նաև Հայաստանի, Ադրբեջանի ու, ինչու ոչ, Բելառուսի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հրիսթեան:

 

 

Նա հավաստիացրեց, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել գործընկերությունը Արևելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ անկախ այդ երկրների եվրաինտեգրման մակարդակից և այլ բլոկներում նրանց հնարավոր միջազգային պարտավորություններից: