ՈՒկրաինայի ԱԳ նախարար Պավելի Կլիմկինը աննպատակահարմար Է համարում այժմ ԱՊՀ-ից երկրի դուրս գալը, Կիեւը Համագործակցության միջոցառումներին մասնակցում Է, երբ նրան անհրաժեշտ Է «ինչ-որ բանի հասնել», հիշեցրել Է նախարարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Ոչ նախագահը, ոչ վարչապետը, ոչ Էլ ես երբեք չենք մասնակցում  քաղաքական միջոցառումներին: Սակայն մինչ այժմ մենք մասնակցում ենք ԱՊՀ-ի շրջանակներում գործող մի շարք համաձայնագրերի»,-ասել Է Կլիմկինը «Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետ-հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է ապրիլի 17-ին:

 

 

Կլիմկինի կարծիքով՝ ԱՊՀ-ն քաղաքական ակումբ Է, խորհրդային ժառանգություն:

«Սակայն եթե մենք այժմ դուրս գանք Համագործակցությունից, համաձայնագրերը չեն գործի եւ կբարդացնեն հազարավոր մարդկանց կյանքը: Նախ ամեն ինչ կուսումնասիրենք, իսկ այնուհետեւ քայլեր կձեռնարկենք»,-հավելել Է նախարարը: