ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրացնելով օպերատիվ տվյալները, 2015թ. 1-ին երեք ամիսների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 13.121 գրամ տարբեր տեսակի թմրանյութ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատավության ծառայությունից, թմրամիջոցների ապօրինի շրջանառության փաստերով նախորդ 3 ամիսների ընթացքում հարուցվել է 16 քրեական գործ, մասնավորապես, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 2, «Հրազդան» ՔԿՀ-ում՝ 4, «Կոշ» ՔԿՀ-ում՝ 2, «Աբովյան» ՔԿՀ-ում՝ 1, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ 2, «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ 4, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ 1 քրեական գործ: