Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Կալիֆորնիայի Քըրք Դուգլաս թատրոնում կենտրոնական թատերական խումբը, համագործակցելով Հայկական դրամատիկ արտիստների դաշինք(ADAA) հետ, կներկայացնի «Բեմականացնելով անբեմականացվելին. կոտորածի դրամատիզացնելու էսթետիկան» ներկայացումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայկական դրամատիկ արտիստների դաշինքից, ներկայացումը կցուցադրվի ապրիլի 28-ին:

 

Ներկայացման ժամանակ կընթերցվեն հատվածներ Լեսլի Այվազյանի «15-15», Սևան Գալուստյան Գրինի «Մոռացված հաց» և Նեիլ ՄըքՓերսոնի «Ուզում եմ մեռնել երգելով. ձայներ Հայոց ցեղասպանությունից» ստեղծագործություններից: