ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նիգավան գյուղ տանող ճանապահից ձախ' մեծ քարի մոտ, զինամթերք կա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 101 փամփուշտ, պայթուցիչ և հակատանկային նռնականետի արկ:

 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

Կատարվում է հետաքննություն: