Ապրիլի 19-ին՝ ժամը 08.18-ին, ՍՊԾ տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07.41-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,7 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5-6 կմ հյուսիս-արևելք:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.880 և արևելյան երկայնության 44.320:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է կազմել է 3-4 բալ: