ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 19-ին' ժամը 09.40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սմբատ Զորավար փողոցի թիվ 2 տան տանիքում:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել' 10.10-ին: Ամբողջությամբ այրվել են Հ. Վ.-ին պատկանող տան (մոտ 20 քմ) գույքը և տանիքի փայտյա կառուցատարրերը: