Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1969թ. ծնված Աբել Կ.-ին:

 

Աբել Կ.-ն 2014թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Կարասունսկի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: