Էստոնիայում այսօր մեկնարկում են «Տոռնադո» զորավարժությունները, որոնց էստոնացի զինծառայողների հետ մեկտեղ մասնակցում են նաև ԱՄՆ բանակի 173-րդ օդա-դեսանտային բրիգադի դեսանտայինները: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբին:

 

«Երկուշաբթի օրն Էստոնիայի պաշտպանության ուժերի Առաջին հետևակային բրիգադի մոտ 2 հազար զինծառայող, ինչպես նաև ամերիկյան դեսանտայինների ստորաբաժանումները կսկսեն հնգօրյա «Տոռնադո» զորավարժությունները, որոնց ընթացքում կորոշվի նրանց պատրաստականության մակարդակն առավել խոշոր' Siil մանևրերի մասնակցությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Զորավարժությունների ընթացքում ստորաբաժանման բրիգադները դուրս կբերվեն հրաձգարան, որտեղ կմշակվեն կոնկրետ օբյեկտներ զավթելու սցենարներ: Պայմանական հակառակորդի դերում են ԱՄՆ բանակի օդա-դեսանտային ստորաբաժանումները: