Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ավստրալիայի հանձնախումբը հայտարարել է, որ ապրիլի 24-ին Նոր Հարավային Ուելսում գտնվող Թուրքիայի հյուպատոսության դիմաց տեղի կունենա երթ եւ բողոքի ակցիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Armenia.au.com-ը, բողոքի ակցիայով ավստրալահայերը կպահանջեն Թուրքիայից առերեսվել սեփական պատմությանն ու ճանաչել Օսմանյան Թուրքիայի վերջին տարիներին 1,5 միլիոն հայերի, հարյուր հազարավոր ասորիների եւ հույների ցեղասպանությունը:

 

Բողոքի ակցիայի մեկնարկը կիտրվի Ավստրալիայի ժամանակով 15:00-ին: