Սոչիի հաշտարար դատարանը 20 հազար ռուբլու չափով տուգանել Է Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանին, որը, գտնվելով ՌԴ-ում, ոստիկանությանը կեղծ տեղեկատվություն Է հայտնել Կրեմլում նախապատրաստվող պայթեցման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի դատախ ազությանը:

 

Միջադեպը, որի համար 37-ամյա Առաքելյանը կալանքի տակ Է պահվել մի քանի ամիս, տեղի Է ունեցել հունվարի 15-ին:

 

«Դատարանում պարզվել Է, որ Առաքելյանը, անօրինականորեն գտնվելով Ռուսաստանի Դաշնության տարածքում, ցանկանալով ուշադրություն գրավել իր վրա, հեռախոսով զանգահարել Է հերթապահ մաս… եւ կանխահայտ սուտ տեղեկատվություն հայտնել Կրեմլում նախապատրաստվող պայթեցման մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

Դատական նիստում մեղադրյալը զղջացել Է արարքի համար: Սկզբնապես դատարանը Առաքելյանին պատիժ Էր նշանակել 100 հազար ռուբլի տուգանքի տեսքով, սակայն պատիժը սահմանելիս հաշվի Է առել նախնական հետաքննության ընթացքում կալանքի տակ նրա գտնվելու ժամկետը եւ դրանով իսկ տուգանքը նվազեցրել Է մինչեւ 20 հազար ռուբլի: