Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մերժել է «Վեսթ Հեմը» գլխավորելու առաջարկը. տեղեկացնում է The Mirror-ը:

Անգլիական ակումբի ղեկավարությունը Կլոպին առաջարկել է թիմը գլխավորել հաջորդ մրցաշրջանից, սակայն իրադարձությունների նման ընթացքը չի մտնում Կլոպի ծրագրերի մեջ:

Հիշեցնենք, որ մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո այլևս չի գլխավորելու դորտմունդյան թիմը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Կլոպն «Արսենալի» գլխավոր մարզչի թեկնածուն է: