Այսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ անհետացել է լրագրող Արմենակ Դավթյանը, ում հետ երեկվանից չեն կարողանում կապ հաստատել. նա անհասանելի է, և ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը:

Լրագրողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով' խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

 

 

Ըստ շրջանառվող տեղեկատվության' խոսքը վերաբերում է 23 միլիոն դրամին:

Արմենակ Դավթյանը աշխատել է «Աբովյան» հ/ը լուրերի բաժնում՝ որպես պատասխանատու: