Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց նաև Մյունխենի «Բավարիան»:

Քառորդ եզրափակչի պատասխան խաղում մյունխենյան թիմը ընդունեց «Պորտուին»: Չնայած որ առաջին խաղում Գվարդիոլայի սաները պարտվել էր 1:3 հաշվով, պատասխան խաղում առավելության հասավ 6:1 հաշվով:

14-րդ րոպեին Տիագո Ալկանտարան հեղինակեց հանդիպման առաջին գոլը, 22-րդ րոպեին Բոատենգը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 5 րոպե անց Ռոբերտը Լևանդովսկին հաշիվը դարձրեց 3:0: Մինչ ընդմիջման գնալը մյունխենցիները ևս երկու գոլ հեղինակեցին՝ 36-րդ րոպեին աչքի ընկավ Թոմաս Մյուլերը, իսկ 4 րոպե անց Լևանդովսկին իր երկրորդ գոլը հեղինակեց այս հանդիպմանը:

Հյուրերին միայն 74-րդ րոպեին հաջողվեց գոլ խփել. աչքի ընկավ Ջեքսոն Մարտինեսը: Խաղավարտին «Պորտուն» մնաց տասը հոգով դաշտից հեռացվեց Իվան Մարկանոն: Իսկ հանդիպման վերջակետը դրեց Խաբի Ալոնսոն՝ հեղինակելով իր թիմի 6-րդ գոլը:

Երկու խաղերում գրանցված 7:4 հաշիվը Գվարդիոլայի սաներին հաջորդ փուլի ուղեգիր բերեց: