Կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին և նշել, որ վերջինիս մարզչական կարիերան իր համար անսպասելի էր:

«Երբեք չէի մտածում, որ Մոուրինյուն կդառնա բարձր կարգի մարզիչ: Ակնհայտ էր, որ նա ֆուտբոլ գիտեր և լավ էր խոսում, սակայն այն ժամանակ նա դեռ յուրահատուկ չէր: Ռոբսոնը գնաց, իսկ Մոուրինյուն մնաց»,- «կապտանռնագույնների» գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է FourFourTwo-ը: