Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի նման չարագործությունները երբեք և որևէ տեղ չկրկնվեն։ Այդ մասին նշված էՌուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի` «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։



«Հարգելի բարեկամներ, 1915 թվականի ապրիլի 24-ը ողբերգական տարելից է, որը կապված Հայոց ցեղասպանության՝ մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի և ողբերգական իրադարձություններից մեկի հետ։



Հարյուրամյակ անց` մենք խոնարհում ենք մեր գլուխներն այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջև։ Մեր երկրում այդ ողբերգությունը միշտ ընկալել են իբրև սեփական ցավ և ողբերգություն։



Ռուսաստանի դիրքորոշումն օբյեկտիվ և հետևողական է. ազգային հողի վրա զանգվածային ոչնչացմանը արդարացում լինել չի կարող։ Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի նման չարագործությունները երբեք և որևէ տեղ չկրկնվեն։



Հայերի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության և համաձայնության պայմաններում և չիմանան այն սարսափների մասին, որոնց հանգեցնում են կրոնական թշնամությունը, ագրեսիվ ազգայնամոլությունն ու այլատյացությունը։



Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին մաղթում եմ բարօրություն, խաղաղություն և բարիք։ Հավերժ հիշատակ զոհերին»,-  նշված է Վլադիմիր Պուտինի ուղերձում։