Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը աշխարհին կոչ է արել ճանաչել Հայող ցեղասպանությունը:

Կասպարովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր լրանում է Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինչպես չարի ամեն գործ, այս ամենին ևս առերեսվելը դժվար է: Չարությունն ավելի է մեծանում, երբ մենք խուսափում ենք այն ընդունելուց, մենք այս ամենը գիտենք պատմությունից: Մենք պետք է լինենք ազնիվ և խիզախ և չարությունը կոչենք իր անունով, հատկապես այս մեկը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»: