Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է երեկ Նիոնում կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությանը, որտեղ մյունխենցիներին մրցակից է բաժին ընկել Գվարդիոլային նախկին թիմը՝ կատալոնյան «Բարսելոնան»:

Մարզիչը, մասնավորապես, խոսել է Լիոնել Մեսսիի մասին և նշել.

«Ես հիանում էի Մեսսիի խաղով, իսկ հիմա կարող եմ տուժել նրանից: Կփորձենք պաշտպանության լավագույն խաղն ընտրել, որպեսզի չեզոքացնենք Լեոյին: Ինքս հիմա «Բավարիայի» մարզիչն եմ՝ շնորհիվ այն բանի, որ նախկինում գլխավորել եմ «Բարսելոնան» և ես երջանիկ եմ Մյունխենում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ թիմերի միջև կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-ին կատալոնացիների դաշտում, պատասխան խաղը՝ մայիսի 13-ին, Մյունխենում: