Սոֆիայում ընթացող «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ըմբշամարտի 53-րդ միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանը ևս մեկ ոսկե մեդալ նվաճեց:

98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը Պլամեն Տաշևի նկատմամբ առավելության հասավ 7:1 հաշվով, ապա առավելության հասավ Ահմեդ Օֆմանի և Վլադիսլավ Մետոդիևի նկատմամբ, իսկ եզրափակչում 6:0 հաշվով հաղթեց իտալացի Դայգորո Տիմոնչիին:

Նշենք, որ Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) արժանացավ արծաթե մեդալի, իսկ 80 կգ քաշայինների պայքարում Էդուարդ Սարգսյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ մրցաշարում ոսկե մեդալի էր արժանացել նաև Արսեն Ջուլֆալակյանը: