Կատալոնյան «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը իր թուրք երկրպագուներից ներողություն է խնրել Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով հանդես գալու համար:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ թուրք երկրպագուներից: Չէի էլ մտածում, որ այդ լուսանկարը ինչ որ կերպ կարող է վիրավորել: Ես միշտ խաղաղության կողմնակից եմ: Չէի ցանկանում վնասել այն մարդկանց, ովքեր նույնպես գնահատում են խաղաղությունը»-թվիթերի իր միկրոբլոգում գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Ալվեշը լուսանկարվել էր և կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: