«Թայմիր» ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի Եմելյանովո օդանավակայանում՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Տեղական ժամանակով 08:12-ին ինքնաթիռը դուրս է եկել Կրասնոյարսկից դեպի Նորիլսկ: «Թռիչքից հետո աշխատել է հիդրոհամակարգի խափանման զգայակը, հրամանատարը որոշում է կայացրել վերադառանալ օդանավակայան: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել»,- նշել է օդանավակայանի մամուլի խոսնակ Քսենյա Կվյատկովսկայան:

 

Օդանավում եղել է 56 մարդ, տուժածներ չկան: