Մահացել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կերկիրայի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի հայրը: Այս մասին տեղեկանում ենք հունական ակումբի պաշտոնական էջից:

«Ակումբն իր խորը վիշտը և անկեղծ ցավակցությունն է հայտում ֆուտբոլիստին՝ հոր հանկարծակի կորստի համար»,- ասված է ակումբի ցավակցական ուղերձում: