Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև հանդիպմանը Ռոբերտ Լևանդովսկին հանդիպման 117-րդ րոպեին բախվել է մրցակցի դարպասապահին՝ Լանգերակին, ինչի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել:

Ֆուտբոլիստը, սակայն, կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպումներին:

Լևանդովսկին խուսափել է ծնոտի լուրջ վնասվածքից և կատալոնյան թիմի դեմ պայքարին կմասնակցի հատուկ պաշտպանիչ դիմակով. տեղեկացնում է Sport1-ը: