Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 29-ին, Երևանում՝ Դավիթ Անհաղթ փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորի ինքնությունը:

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ «Վազ 2102» մակնիշի ավտոմեքենան վարել է Գորիս քաղաքի Ա. Սաթյանի 1-ին նրբանցքի բնակիչ, 36-ամյա Արման Կոլյանը, իսկ Mitsubishi Pajero-ն վարել է Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 42-ամյա Սևակ Հակոբյանը:

 

 

Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել «02»-ի ուղևոր՝ Գորիսի բնակիչ, սակայն ժամանակավորապես Դավիթաշենի 3-ր թաղամասի 5-րդ շենքում բնակվող, 39-ամյա Մհեր Բադալյանը: Մ. Բադալյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:

 

 

Վերջինս նաև հիվանդանոցում հայտարարել է, որ «02»-ը վարել է Ա. Կոլյանը, ով վթարի վայրում իրեն պահում էր ոչ ադեկվատ. հայհոյանքներ տալով հարվածում էր իր ավտոմեքենային, իսկ հավաքվածներն էլ պատմում էին, որ նա անընդհատ կրկնում էր. «Ես պռոբլեմ չունեմ, սաղ Ազգային ժողովի դեպուտատների տան կռիշները ես եմ սարքում, իրանք իմ կռիշներն են»: 

Շարունակությունն՝ այստեղ: