«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ստուգումները շարունակվում են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: «Այն բոլոր կազմակերպությունները, որոնք ենթակա են ստուգման, ստուգվում են, և մենք որևէ կազմակերպության ստուգում անավարտ չենք թողնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Միրումյանը՝ ավելացնելով, որ օրենսդրությամբ կան սահմանված ժամկետներ, երբ այդ ստուգումները պետք է ավարտվեն:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ի Հանրապետական կուսակցության նիստում անդրադարձել էր Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում հնարավոր չարաշահումների մասին լուրերին և հանձնարարել պատկան մարմիններին ստուգել դրանց իսկությունը: