ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է վերաբերվել բողոքին, որն արտահայտել է Ուկրաինայի ԱԳՆ-ն իր' Ղրիմ կատարած այցի կապակցությամբ: Այս մասին հայտնել է RT-ն:

 

«Գնահատում եմ, որ ուկրաինական ԱԳՆ-ն հետևում է իմ տեղաշարժմանը երկրում և հետաքրքրվում է ռուսական Ղրիմի զարգացմամբ: Կարծում եմ՝ ռուսական ԱԳՆ-ն նույնպես կարող է մեկնաբանել ուկրաինական ղեկավարության այցերը Լվովի կամ Խարկովի մարզեր»,- գրել է վարչապետը Facebook-ում:

 

Հիշեցնենք, որ ՌԴ կառավարության ղեկավարը Ղրիմ էր այցելել ապրիլի 27-ին: Ուկրաինայի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին: